.... Սարոյանը իրեն չի պարտադրում աշխարհին՝ այս մեծ Հռոմին: Չի էլ առաջարկում: Անտակ ախորժակների այս ժամանակներում բացարձակ խղճի նրա սկուտեղը պարտադրելու կամ առաջարկելու համար շատ է աննյութեղ: Անհնար է պարտադրել կամ առաջարկել այն, ինչի գոնե մոտավոր պահանջարկը չկա: Ամուլ այս հողը նրա նռնենիների կարիքը չի զգում, և որբ, պետական ու ազգային բոլոր տեսակի հովանավորություններից զուրկ Սարոյանը մի քիչ շփոթված մրմնջում է, թե դուք լավն եք, ինչ որ անում եք՝ անելու էիք, ինչ որ լինելու է՝ կլինի, բայց ահա այս էլ կա: Ի՞նչը կա: Մարդկային գութը: Ո՞ւր է այդ գութը: Որտե՞ղ է այդ գութը դարձել պաշտոնական կրոն և ստեղծել իր հասարակարգը: Դրա պատասխանը Սարոյանը չունի, և ստեղծում է իրավիճակներ ու մարդիկ, որոնց միասնական անունը խոտ, մթնշաղի մեջ կթվելու կամ մորթվելու սպասող կով, խճուղուց մի քիչ հեռու հովտում կանգնած ձի կամ Ջոն է, որոնք այնքան են բարի, որ իրենց բարության չափը իրենք էլ չգիտեն, քանի որ չգիտեն իրականության մյուս չափումները: Նրանց բոլորի միասնական անունը Վիլյամ Սարոյան է...
... Однажды мне позвонила приятельница из Киева и, минуя вопрос о здоровье детей, сходу сказала так: — Я должна тебе сообщить, что в нашей стране, в наше время живет великий писатель, и ты наверняка о нем даже не знаешь. — Знаю, — ответил я, почти не задумавшись, и назвал ей имя. Она разочарованно подтвердила. И хотя я тоже узнал недавно,